«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ասում են...

Ասում են...
18.10.2016 | 00:33

...թե ԲՀԿ-ում շատ ոգևորված են եղել Տիգրան ՈՒրիխանյանի՝ մանդատից հրաժարվելու հեռանկարով, արդեն իսկ սկսել են գզրոցից հանել իրենց համամասնական ցուցակը, ուր վաղուց իր հերթին է սպասում Վանիկ Էլիզբարյանը` ԲՀԿ մամլո խոսնակը, ու թեև նրանից առաջ մի քանի հոգի կա, սակայն նրանց կպարտադրվեր դիմումներ գրել։

Ընդ որում, այդ ամենը ևս մեկ անգամ առիթ կլիներ հյուրընկալվելու Ծառուկյանին, ջերմ-կարոտալից մթնոլորտում քննարկելու ապագա պատգամավորի ով լինելու հարցը, ցուցանելու, թե որքան են կարևորում Կոլյայիչի կարծիքն ու գոյությունը, սակայն այդ հնարավորությունը ԲՀԿ-ին չտրվեց. ՈՒրիխանյանը շատ շուտ հասկացավ, որ իր «մորթին կիսելը» շատերին է հաճույք պատճառել:

Դիտվել է՝ 5698

Մեկնաբանություններ